13:18 15 սեպտեմբերի, 2017Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի 30-ամյա հարձակվող Արթուր Սարկիսովը ստացել է ծնկահոդի խաչաձեւ կապանի եւ լատերալ մենիսկի կտրվածք, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հայ ֆուտբոլիստը բաց կթողնի մի քանի ամիս:
Սարկիսովը վնասվածքը ստացել էր «Լուչ-Էներգիայի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 13-րդ տուրի խաղում (4:0): Նա փոխարինվել էր 51-րդ րոպեին: Սարկիսովը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում գոլի հեղինակ դարձել առաջին խաղակեսի ավելացված ժամանակում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.