Աշխարհի Գավաթ. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

22:07   14 սեպտեմբերի, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։ Ավարտվել են 1/8 եզրափակիչի թայ-բրեյքի պարտիաները։ Վերջին ուղեգիրը նվաճել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին՝ 3,5։2,5։ Լագրավի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Պետեր Սվիդլերը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմրցի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ։

Մյուս երկու զույգերում կմրցեն ամերիկացի Ուեսլի Սոն ու ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, հունգարացի Ռիչարդ Ռապորտն ու չինացի Դին Լիրենը։

Քառորդ եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։

Իվանչուկի արգելքը հաղթահարելու դեպքում, Արոնյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Սվիդլեր - Լագրավ դիմակայության հաղթողի հետ։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։