Ռոնալդու. Չեմպիոնների լիգան մեր մրցաշարն է

12:09   14 սեպտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակը Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում:

«Մեզ անհրաժեշտ էր հաղթանակն այս խաղում: «Ռեալը» խաղում էր տանը եւ ցանկանում էր լավ մեկնարկել Չեմպիոնների լիգայում: Գիտեինք, որ խաղալու ենք պաշտպանական մարտավարությամբ թիմի հետ: Այդ իմաստով մրցակիցը լավագույն որակներ ցուցադրեց: Բայց մենք կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով: Ուրախ ենք, որ հաղթանակով ենք սկսում այս մրցաշարը:

Չեմպիոնների լիգան առանձանահատուկ մրցաշար է: Ինձ համար կարեւոր էր վերադառնալ խաղադաշտ եւ գոլեր խփել: Առջեւում երկար ճանապարհ կա: Պետք է շարժվենք հանդիպումից հանդիպում: Առայժմ մտածում ենք միայն խմբային մրցաշարի մասին: Իհարկե, ցանկանում ենք դարձյալ նվաճել տիտղոսը: Չեմպիոնների լիգան մեր մրցաշարն է, եւ մենք ցանկանում ենք հաղթել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» ԱՊՕԵԼ-ին հաղթել է 3:0 հաշվով, Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։