Պոլ Պոգբան բաց կթողնի 4-6 շաբաթ

09:42   14 սեպտեմբերի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողանա դուրս գալ խաղադաշտ 4-6 շաբաթ, հաղորդում է BBC-ն: 24-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում (3:0):

Պոգբան չի կարողանա օգնել նաեւ Ֆրանսիայի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում: Հոկտեմբերի 7-ին ֆրանսիացիները կմրցեն Բուլղարիայի, հոկտեմբերի 10-ին՝ Բելառուսի հավաքականի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։