Մարսելոն նոր պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ

18:52   13 սեպտեմբերի, 2017

Բրազիլացի պաշտպան Մարսելոն նոր պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: 29-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ համագործակցությունը երկարաձգել է մինչեւ 2022 թվականը, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Մարսելոն «Ռեալում» է 2007 թվականից: 2011-ին նա ստացել է Իսպանիայի քաղաքացիություն եւ չի համարվում լեգեոնական Իսպանիայի առաջնությունում:

Պրիմերայի ընթացիկ առաջնության երեք հանդիպումներում Մարսելոն կատարել է մեկ գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։