Անչելոտի. Սովոր եմ քննադատության, սակայն հիմա այն չափազանց շատ է

17:47   13 սեպտեմբերի, 2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է իրեն ուղղված քննադատություններին:

«Քննադատությունը բավական շատ է: Ես սովոր եմ դրան, սակայն, եթե անկեղծ, հիմա այն չափազանց շատ է: Ես երեկ չեմ ծնվել, իսկ շատերը խոսում են տակտիկայի, ռազմավարության ու խաղացողների դիրքերի մասին: Ֆուտբոլն ավելի պարզ է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում գերմանական մամուլը Անչելոտիին շատ է քննադատում «Բավարիայի» ոչ տպավորիչ խաղի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։