Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից

10:50   13 սեպտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր թիմից դժգոհ է մնացել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, թեեւ անգլիական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով: 

«Շատ կարեւոր է 3 միավոր վաստակել սեփական դաշտում: Մինչեւ 2:0 հաշիվը մենք ցուցադրում էինք կայուն ու վստահ խաղ, սակայն երկրորդ գոլից հետո թիմը դադարեց խաղալ եւ սկսեց թույլ տալ բազմաթիվ սխալներ: Դրա պատճառով կարող էինք խնդիրներ ստեղծել մեզ համար: Սկսեցինք խաղալ ֆենտեզի-ֆուտբոլ, PlayStation-ի ֆուտբոլ: Չեմ սիրում, երբ ֆուտբոլիստները փորձում են կատարել անիմաստ հնարքներ: Պետք է հարգել մրցակցին: Ինձ դուր չեկավ մեր վերաբերմունքը, քանի որ խաղացողները շուտ թուլացան:

«Ռեալի», «Բարսելոնայի» ու «Բավարիայի» պես թիմերի համար Չեմպիոնների լիգան կսկսվի փետրվարին, իսկ հիմա նրանք միայն նախավարժանք են կատարում: Երբ փետրվարին Պրեմյեր լիգայում կսկսվեն ամանորյա խենթությունները, այդ ակումբները թարմ կլինեն եւ պատրաստ պայքարի: Հիմա մեզ պետք է միայն նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Երբ կանենք դա, կարող ենք վայելել լավագույն ակումբների դեմ խաղալու հնարավորությունը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բազելի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: A խմբի մյուս խաղում պորտուգալական «Բենֆիկան» տանը 1:2 հաշվով պարտվել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։