ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Բավարիայի», «Չելսիի» վստահ հաղթանակները

00:36   13 սեպտեմբերի, 2017

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարը: Առաջին տուրի հանդիպումները տեղի ունեցան A, B, C, D խմբերում:

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդ» տանը 3:0 հաշվով հաղթեց «Բազելին»: Անգլիական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 23-րդ րոպեին ուներ դարպասը գրավելու իրական հնարավորություն, սակայն շվեյցարական թիմին փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Դրանից առաջ վնասվածք ստացավ մանչեսթերյան թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որին փոխարինեց բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Հենց նա էլ 35-րդ րոպեին բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման:

D խմբում «Բարսելոնան» ընդունեց Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի Լիոնել Մեսին: 30-ամյա հարձակվողը կարիերայի ընթացքում առաջին անգամ գրավեց  «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի դարպասը:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 3:0

Մարուան Ֆելաինի, 35, Ռոմելու Լուկակու, 53, Մարկուս Ռեշֆորդ, 84

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 1:2

Հարիս Սեֆերովիչ, 50 – Վիտինյո, 63, 11մ, Տիմուր Ժամալետդինով, 71

B խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 3:0

Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ, Տիագո Ալկանտարա, 65, Ջոշուա Կիմիխ, 90+1

Հեռացում՝ Սվեն Կումս («Անդերլեխտ»), 11

«Սելթիկ» (Շոտլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:5

Նեյմար, 19, Կիլիան Մբապե, 34, Էդինսոն Կավանի,  40, 11մ, 85, Միկայել Լուստիգ, 83, ինքնագոլ

C խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Քարաբաղ» (Ադրբեջան)՝ 6:0

Պեդրո Ռոդրիգես, 5, Դավիդե Ձապակոստա, 30, Սեսար Ասպիլիկուետա, 55, Տիեմուե Բակայոկո, 71, Միշի Բատշուայի, 76, 82

«Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:0

D խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 3:0

Լիոնել Մեսի, 45, 69, Իվան Ռակիտիչ, 56

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 2:3

Ֆելիպե Պարդո, 89, 90+3 - Սեյդու Դումբիա, 2, Ժելսոն Մարտինշ, 13, Բրունու Ֆերնանդեշ, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։