Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

23:32   12 սեպտեմբերի, 2017

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկել է խմբային մրցաշարի առաջին տուրը A, B, C, D խմբերում: Ավարտվել են առաջին խաղակեսերը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել» խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 23-րդ րոպեին ուներ դարպասը գրավելու իրական հնարավորություն, սակայն շվեյցարական թիմին փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Դրանից առաջ վնասվածք ստացավ մանչեսթերյան թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որին փոխարինեց բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին: Հենց նա էլ 35-րդ րոպեին բացեց հաշիվը: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, առաջին տուր, առաջին խաղակես

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:0

Մարուան Ֆելաինի, 35

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 0:0

B խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 1:0

Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ

Հեռացում՝ Սվեն Կումս («Անդերլեխտ»), 11

«Սելթիկ» (Շոտլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:3

Նեյմար, 19, Կիլիան Մբապե, 34, Էդինսոն Կավանի,  40, 11մ

C խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Քարաբաղ» (Ադրբեջան)՝ 2:0

Պեդրո Ռոդրիգես, 5, Դավիդե Ձապակոստա, 30

«Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:0

D խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:0

Լիոնել Մեսի, 45

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 0:3

Սեյդու Դումբիա, 2, Ժելսոն Մարտինշ, 13, Բրունու Ֆերնանդեշ, 43



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։