Ռաֆայել Նադալ. Երջանիկ լինելը «Մեծ սաղավարտի» մրցաշարերից կարեւոր է

16:15   11 սեպտեմբերի, 2017

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնական տիտղոսը երրորդ անգամ նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ինձ համար ամենագլխավորը երջանիկ լինելն է: Դա նույնիսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարերից կարեւոր է: Ես երջանիկ եմ, երբ առողջ եմ եւ կարողանում եմ պայքարել հաղթանակների համար: Այս տարի այդպես էր: Շատ գոհ եմ տեղի ունեցածով»,- աշխարհի առաջին ռակետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ US Open-ի եզրափակիչում Նադալը 3 սեթում վստահ հաղթանակ էր տարել հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնի նկատմամբ՝ 6:3, 6:3, 6:4:

Սա 30-ամյա իսպանացու 16-րդ տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ 74-րդը կարիերայում: Նա US Open-ում հաղթել էր նաեւ 2010-ին եւ 2013-ին, իսկ եզրափակիչում խաղաց չորրորդ անգամ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։