Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սթոք Սիթիի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում:
Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ չի հարվածել: Մխիթարյանը կատարել է 38 փոխանցում՝ 76.3 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը հաղթել է մեկ օդային մենապայքարում եւ մեկ անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է մեկ անգամ: Արդյունքում՝ նա ստացել է 6.7 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը (7.79):
Հիշեցնենք, որ «Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ մասնակցել հյուրերի 2 գոլային գրոհներին էլ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։