«Ռեալը» չկարողացավ հաղթել «Լեւանտեին»

16:51   9 սեպտեմբերի, 2017

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Լեւանտեին» եւ առաջինը գոլ բաց թողեց: Հյուրերը հաշիվը բացեցին 12-րդ րոպեին: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաշիվը հավասարեցրեց իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսի գոլի շնորհիվ: 1:1 հաշիվն անփոփոխ մնաց մինչեւ հանդիպման ավարտը:

«Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն հանդես է եկել որակազրկված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիրքում՝ հարձակման ձախ եզրում: Նա հեռացվել է ավելացված ժամանակում: Ձախ պաշտպանի դիրքում խաղացել է Արքայական թիմի նորեկ Թեո Էրնանդեսը:

28-րդ րոպեին վնասվածք է ստացել «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Նրան փոխարինել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:

«Ռեալը» 5 միավորով չորրորդ տեղում է: «Լեւանտեն» նույնպես ունի 5 միավոր եւ 5-րդն է: Երկուական հանդիպում անցկացրած «Ռեալ Սոսյեդադն» ու «Բարսելոնան» 6-ական միավորով առաջատարներն են: 6 միավոր է վաստակել նաեւ «Լեգանեսը», որն անցկացրել է երեք հանդիպում:

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռեալ» - «Լեւանտե»՝ 1:1

Լուկաս Վասկես, 36 - Իվան Լոպես, 12

Հեռացում՝ Մարսելո («Ռեալ»), 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։