Լա Լիգայի նախագահ. Կատալոնիայի անկախացման դեպքում, «Բարսելոնան» դուրս կմնա Պրիմերայից

15:56   9 սեպտեմբերի, 2017

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասն ակնարկել է, որ Կատալոնիայի անկախացման դեպքում, «Բարսելոնան» չի կարողանա հանդես գալ ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում եւ կկորցնի եվրոպական առաջատար ակումբի կարգավիճակը:

«Եթե Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի ունենա եւ երկրամասն անջատվի Իսպանիայից, «Բարսելոնայի» ապագան կարող է միայն անհանգստացնել: Իսպանիայի օրենսդրության եւ մեր կանոնադրության խնդիր կա: Կատալոնական ակումբին բարդ կլինի համաձայնության հասնել Պրիմերայում մրցելույթը շարունակելու հարցում: Իսկ Պրիմերայից դուրս «Բարսելոնան» կկորցնի եվրոպական սուպերակումբի կարգավիճակը: Ակումբը կզրկվի Իսպանիայի առաջնության հեռարձակումների իրավունքից ստացվող եկամուտից»,- Տեբասի խոսքը մեջբերում է AS-ը:

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը միշտ կողմ է հանդես եկել Կատալոնիայի անկախությանը եւ այդ մասին արել է հրապարակային հայտարարություններ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.