09:41 8 սեպտեմբերի, 2017Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Արքայական ակումբում իր աշխատանքի մասին:
«Երկար չմտածեցի Ֆլորենտինո Պերեսից առաջարկ ստանալուց հետո: Ես պատրաստվում էի «Ռեալի» երիտասարդական թիմի խաղին, երբ ինձ զանգեցին եւ առաջարկեցին գլխավորել գլխավոր թիմը: Պերեսի հետ ծանոթ ենք վաղուց, եւ ինձ համար պարզ է, թե նա ինչ է ցանկանում տեսնել «Ռեալի» կատարմամբ:
Նպատակս է, որ «Ռեալը» միշտ լավ խաղա եւ օգտագործի իր անհավանական ֆուտբոլիստների հնարավորությունները: Ցանկանում եմ, որ իմ թիմը միշտ վերահսկի գնդակը, նույնիսկ՝ «Բարսելոնայի» դեմ խաղերում:
Ինչ վերաբերում է ապագայիս, չգիտեմ, թե ինչ կլինի հետո: Ինձ հայտնի չէ, թե որքան եմ մնալու այս պաշտոնում: Եթե չդառնայի մարզիչ, կաշխատեի վարորդ ու առաքիչ:
Ինձ հեշտությամբ հաջողվեց Կրիշտիանու Ռոնալդուին համոզել անհրաժեշտ ռոտացիայի, քանի որ նա խելացի է եւ ամեն բան հասկանում է: Նրան կբութագրեի որպես այլմոլարակային: Սերխիո Ռամոսն առաջատար է, իսկ Քարիմ Բենզեման՝ տաղանդ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է beIN SPORTS-ը:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.