Ուկրաինացի օլիմպիական չեմպիոնը կստանա 100 հազար դոլար

17:11   25 հուլիսի, 2012

Ուկրաինացի մարզիկների համար չեն փոփոխվել Օլիմպիական խաղերի պարգեւավճարները: Ինչպես 2004 եւ 2008թթ. Օլիմպիական խաղերում, այնպել էլ Լոնդոնում ոսկե մեդալ նվաճած ուկրաինացիները կստանան 100 հազար դոլար: Արծաթե մեդալի համար մարզիկները կստանան 75 հազար, իսկ բրոնզե մեդալի համար՝ 50 հազար դոլար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի սպորտի եւ երիտասարդության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Գլուշենկոն, հաղորդում է «Интерфакс»-ը:

Գլուշենկոյի խոսքով՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար 2011թ. ծախսվել է 215 միլիոն, իսկ 2012-ին՝ 348 միլիոն գրիվեն:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած ուկրաինացի մարզիկների մարզիչներին բաժին կհասնի պարգեւավճարի 50 տոկոսը: Դրամական պարգեւներից բացի օլիմպիական չեմպիոնները կստանան բնակարաններ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.