Աշխարհի Գավաթ. Հոու Յիֆան - Լեւոն Արոնյան՝ ոչ ոքի

23:16   6 սեպտեմբերի, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը չինացի Հոու Յիֆանն է: Առաջին դասական պարտիայում կանանց աշխարհի քառակի չեմպիոնը խաղացել է սպիտակներով եւ 20-րդ քայլում հասել է ոչ ոքի արդյունքի:

Սեպտեմբերի 7-ին տեղի կունենա երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, պայքարը կշարունակվի թայ-բրեյքում:

Հիշեցնենք, որ Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնում էին նաեւ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք չկարողացան հաղթահարել առաջին շրջանի արգելքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։