Դաղստանում ММА-ի միջազգային մենամարտն ավարտվել է սկանդալով

16:15   6 սեպտեմբերի, 2017

Դաղստանում կայացած Fight Nights Global խառը մենամարտերի (ММА) հանդիպումներից մեկն ավարտվել է սկանդալով: Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպել են Ախմեդ Ալիեւը (Ռուսաստան) եւ Դիեգո Բրանդոն (Բրազիլիա):

Երկրորդ ռաունդում Ալիեւն արգելված հարված է կատարել մրցակցի գլխին: Գլխավոր մրցավարը դադարեցրել է մարտը, որպեսզի զգուշացում տա ռուսաստանցուն, սակայն այդ պահին Դիեգո Բրանդոն ոտքով հարվածել է մրցակցին եւ լքել «վանդակը»: Դրանից հետո երկրպագուները տրիբունայից շշեր ու տարբեր առարականեր են նետել բրազիլացու ուղղությամբ: Կազմակերպիչները Բրանդոյին վերադարձրել են «վանդակ», սակայն նա հրաժարվել է շարունակել մենամարտը: Գրանցվել է տեխնիկական նոկաուտ՝ հօգուտ Ախմեդ Ալիեւի:

Տեսանյութում միջադեպը՝ 9:00-ից



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։