10:01 6 սեպտեմբերի, 2017Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը ուժերը փորձելու է խառը մենամարտերում (ММА): Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում աշխատող ММА-ի հայտնի մենեջեր Ռիզվան Մոգոմեդովը:
«Ընկերներ, շտապում եմ կիվել հետաքրքրիր նորությամբ: Բոլորին հայտնի հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ուղի է սկսում ММА անունով: Ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այդ մարզաձեւում: Մենք արդեն համագործակության պայմանավորվածություն ենք ձեռք բերել եւ մեծ ջանքեր կգործադրենք ամենաբարձր նպատակներին հասնելու համար: Սպասեք նորությունների»,- «Ինստագրամում» գրել է Ռիզվան Մոգոմեդովը, որի գրառումը Միհրան Հարությունյանը տարածել է սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը 2 վիրահատության է ենթարկվել Գերմանիայում եւ Լեհաստանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.