Առաջին անգամ Բունդեսլիգայի խաղը կսպասարկի կին մրցավար

14:33   5 սեպտեմբերի, 2017

Բիբիանա Շտայնհաուսն այս հանգստյան օրերին ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայում նորամուտը կնշի գլխավոր մրցավարի պաշտոնում, գրում է Die Welt-ը:

38-ամյա մրցավարը կսպասարկի Բեռլինի «Հերտայի» ու Բրեմենի «Վերդերի» միջեւ Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խաղը, որը կկայանա սեպտեմբերի 10-ին Բեռլինում:

Բիբիանա Շտայնհաուսը կդառնա Գերմանիայի առաջնության խաղ սպասարկած առաջին կին գլխավոր մրցավարը: Նախկինում նա աշխատել է նաեւ Գերմանիայի Գավաթի խաղերում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.