Ուսեյն Բոլթը պատրաստ կլինի 100 տոկոսով. Ջամայկայի մարզիչ

15:46   25 հուլիսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը պատրաստ կլինի 100 տոկոսով, հայտարարել է աթլետիկայի Ջամայկայի հավաքականի մարզիչ Լոդլոու Ուոտսը:

2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր ու հնգակի չեմպիոն Ուսեյն Բոլթը բաց է թողել հուլիսի 24-ին Բիրմինգեմում կայացած մարզում, սակայն թիմի մարզիչը չի կասկածում ջամայկացու հաղթանակին:

«Երբեմն նախապատրաստական փուլի ընթացքում թերությունն են լինում, բայց ես վստահ եմ, որ Ուսեյնի մոտ ամեն ինչ կարգին է: Մարզմումները հիանալի են անցնում եւ օգոստոսի 3-ին մենք կտեսնենք իսկական Ուսեյն Բոլթին: Այս պահին նա խնդիրներ չունի: Վստահ եմ՝ Օլիմպիական խաղերում նա լավագույնը կլինի»,- մարզիչի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.