Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը դուրս եկավ երկրորդ շրջան

21:03   4 սեպտեմբերի, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթահարեց առաջին շրջանի արգելքը: Արոնյանը հարավաֆրիկացի Դենիել Քոդերիի հետ դիմակայությունում հաղթանակով ավարտեց նաեւ երկրորդ պարտիան՝ խաղալով սեւ ֆիգուրներով: Արոնյանը հաղթեց 2:0 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Հրանտ Մելքումյանը ռուսաստանցի Բորիս Գրաչովի հետ երկրորդ դասական պարտիան եւս ավարտեց ոչ ոքի: Հաշիվը հավասար է՝ 1:1: Սեպտեմբերի 5-ին կանցկացվի թայ-բրեյք:

Պայքարը թայ-բրեյքում կշարունակի նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որն իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ երկրորդ պարտիան եւս խաղաց ոչ ոքի՝ 1:1:

Պայքարից դուրս է մնացել ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը, որը Կանադայի ներկայացուցիչ Անտոն Կովալյովի հետ դիմակայության առաջին պարտիայում պարտվել էր, իսկ պատասխան պարտիայում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0.5:1.5:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.