09:05 4 սեպտեմբերի, 2017Մարիա Շարապովան չկարողացավ դուրս գալ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
Չորրորդ շրջանում ռուս թենիսիստուհին 3 սեթում պարտվեց լատվիացի Անաստասիա Սեւաստովային՝ 7:5, 4:6, 2:6: Մրցախաղը տեւեց 2 ժամ 16 րոպե: Քառորդ եզրափակիչում Սեւաստովան կմրցի ամերիկուհի Սլոան Ստիվենսի հետ:
Ուիմբլդոն-2017-ի հաղթող Գաբրինյե Մուգուրուսան եւս լքեց պայքարը: Իսպանուհու ճանապարհին կանգնեց չեխ Պետրա Կվիտովան, որը հաղթեց 7:6, 6:3 հաշվով: Կվիտովայի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկուհի Վինուս Ուիլյամսը, որն ուժեղ գտնվեց իսպանուհի Կարլա Սուարես-Նավարոյից (6:3, 3:6, 6:1):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.