Մադրիդի «Ռեալի» ռեկորդը

16:09   3 սեպտեմբերի, 2017

Մադրիդի «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ ամառային տրանսֆերային պատուհանը փակել է շահույթով, հաղորդում է AS-ը: Թիմի նորեկներ Թեո Էրնանդեսի եւ Դանի Սեբալյոսի համար Արքայական ակումբը վճարել է 46,5 միլիոն եվրո: Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի համար նախատեսված 45 միլիոն եվրոն «Ռեալը» կվճարի հետագայում:

Ֆուտբոլիստների վաճառքից իսպանական ակումբը ստացել է 126 միլիոն եվրո. Ալվարո Մորատան 62 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Չելսի», Դանիլոն 30 միլիոն եվրոյով՝ «Մանչեսթեր Սիթի»: «Ռեալ Սոսյեդադը» Դիեգո Լիորենտեի համար վճարել է 10 միլիոն եվրո, «Լիոնը» Դիասի համար՝ 8 միլիոն, «Բավարիան» Խամես Ռոդրիգեսի վարձակալության համար «Ռեալին» փոխանցել է 13 միլիոն:

Ամառային տրանսֆերային ֆինանսական դրական հաշվեկշիռը կազմել է 79.5 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է «Ռեալի» համար: Անցած ամռանը այն հավասար էր +7.5 միլիոնի:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.