17:40 1 սեպտեմբերի, 2017Բատմինտոնի Հայաստանի հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանը մեկնել է Դանիա՝ մասնակցելու միջազգային հավաքի, որը կազմակերպել է Եվրոպական կոնֆեդերացիան: Այդ մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է բատմինտոնի Հայաստանի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը: Նրա խոսքով՝ հայ մարզուհին Դանիայում մարզվելու է առաջիկա երեք տարիների ընթացքում:
«Եվրոպական կոնֆեդերացիան ընտրել է աշխարհամասի 18 ուժեղ մարզիկի, որոնց թվում է Լիլիթ Պողոսյանը: Հավաքի նպատակն է բատմինտոնիստներին պատրաստել որպես օլիմպիական խաղերի թեկնածուներ: Լիլիթը երեկ մեկնել է Դանիա, իսկ այսօր արդեն անցկացրել են առաջին մարզումը: Նրանք մարզվում են Հոլբեկ քաղաքի ուսումնամարզական կենտրոնում:
Լիլիթը պայմանագիր է ստորագրել Եվրոպայի կոնֆեդերացիայի հետ, որի համաձայն հավաքի ընթացքում նա տարին տասն անգամ պետք է մասնակցի միջազգային մրցաշարերի: Նա նաեւ առաջարկ է ստացել դանիական «Տաստրուփ» ակումբից: Պողոսյանն ընդունել է այդ ակումբում հանդես գալու հրավերը: Սա հիանալի նորություն է մեզ համար: Լիլիթի համար մեծ հնարավորություն է: Նա կկարողանա կանոնավոր խաղեր անցկացնել, փորձ փեռք բերել, մարզավիճակը պահպանել»,- ասել է Հրաչյա Պողոսյանը:
Սեպտեմբերի 21-ին Պողոսյանը Լեհաստանում մասնակցելու է միջազգային մրցաշարի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.