21:39 31 օգոստոսի, 2017Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը չկարողացավ դուրս գալ Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում եզրափակիչ եւ բավարարվեց բրոնզե մեդալով:
64 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Բաչկովը պարտվեց կուբացի Էնդի Գոմես Կրուզին: Բոլոր մրցավարներն առավելությունը տվեցին Կրուզին՝ 5:0:
Առաջին ռաունդում կուբացի բռնցքամարտիկն ավելի ակտիվ էր, իսկ Հովհաննես Բաչկովը պաշտպանվում էր եւ հնարավորության դեպքում նաեւ գրոհում: Երկրորդ ռաունդն ավելի ակտիվ սկսեց հայ բռնցքամարտիկը: Այս ռաունդը ստացվեց շատ դիտարժան: 2 բռնցքամարտիկներն էլ կատարեցին մի շարք հարվածներ, բայց կուբացին ավելի դիպուկ էր: Երրորդ ռաունդում Բաչկովը շատ ակտիվ էր, իսկ մրցակիցը հրաշալի էր պաշտպանվում եւ հասավ հաղթանակի:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր ղազախ Բեկդաուլետ Իբրագիմովին: Քառորդ եզրափակիչում նա պայքարից դուրս էր թողել Մոնղոլիայի ներկայացուցիչ Չինզորիգ Բասթարուխին (4:1) եւ, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Կարեն Տոնականյանը (60 կգ), որը 1/8 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էր ուզբեկ Էլնուր Աբդուրահիմովին եւ լքել պայքարը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.