Ասենսիոյի դուբլը «Ռեալին» փրկեց պարտությունից

02:05   28 օգոստոսի, 2017

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Ռեալը» Մադրիդում հանդիպեց «Վալենսիայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Արքայական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, որը բացեց հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին եւ փրկեց ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին պարտությունից 83-րդ րոպեին խփած գոլով:

«Ռեալը» 4 միավորով 5-րդ տեղում է: 4-ական միավոր ունեն նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», «Վալենսիան», «Ժիրոնան», «Լեւանտեն», «Սեւիլիան» եւ Բիլբաոյի «Աթլետիկը»:

Առաջատարներն են երկուական հաղթանակ տարած «Ռեալ Սոսյեդադը», «Բարսելոնան» եւ «Լեգանեսը»:  

Եվրոպական հինգ առաջատար առաջնությունների թիմերից «Ռեալը» դարձավ առաջինը, որը գոլ է խփում 70 հանդիպումներում անընդմեջ:

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:2

Մարկո Ասենսիո, 10, 83 - Կարլոս Սոլեր, 18, Ժոֆրեյ Կոնդոգբիա, 77



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.