ԱԱ. Կարեն Տոնականյանի հաղթական մեկնարկը

21:41   26 օգոստոսի, 2017

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի երկու ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը: 

60 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Կարեն Տոնականյանը մրցեց ավստրալացի Հարի Գարսայդի հետ եւ երկու անգամ մրցակցին նոկդաունի ենթարկելով՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց 3։2 հաշվով։

Առաջին ռաունդն ավարտվեց Կարեն Տոնականյանի առավելությամբ։ Առաջին ռաունդում Կարեն Տոնականյանին ավսրիալացի բնռցքամարտիկին գետնին տապալեց։

Երկրորդ ռաունդում Կարեն Տոնականյանը թուլացրեց տեմպը եւ թույլ տվեց մրցակցի հարվածներին հասնել նպատակակետին։ Երկրորդ ռաունդում Հայաստանի ներկայացուցիչը քթի եւ հոնքի հատվածքում փոքր վնասվածքներ ստացավ։ Երկրորդ ռաունդ ավարտվեց ավստրիալացի բռնցքամարտիկի առավելությամբ։

Երրորդ ռաունդում Կարեն Տոնականյանը եւս մեկ անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին եւ մենամարտն ավարտվեց Հայաստանի ներկայացուցչի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ 

Կարեն Տոնականյանը կապույտ անկյունում էր: Նրա մարտավկան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն էր:

Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 64 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա օգոստոսի 27-ին եւ 1/8 եզրափակիչի մենամարտում կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Բեկդաուլետ Իբրագիմովի հետ, որը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել է Շրի Լանկայի թիմից Դուշան Սապարամադուին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։