ԱԱ. Գեորգի Կետոեւը կպայքարի բրոնզե մեդալի համար

17:17   26 օգոստոսի, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեորգի Կետոեւը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Կիսաեզրափակիչում Գեորգի Կետոեւը 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Աբդուլ Սաուլաեւին։ Գոտեմարտն ընթացավ առանց հնարքների, գործողությունների,  հավասար պայքարում, սակայն գորգի մրցավարը Հայաստանի ներկայացուցչին պատիվության նկատողություններ տվեց եւ Կետոեւը 2 միավորով պարտվեց Աբդուլ Սաուլաեւին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։