Ուսման Դեմբելեն՝ «Բարսելոնայի» խաղացող

20:11   25 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք բերելու մասին:

Գերմանական ակումբը ստացել է 105 միլին եվրո, գումարած բոնուսներ: 20-ամյա խաղացողը կկնքի հինգ տարվա պայմանագիր: Նրա տրանսֆերային արժեքը կամրագրվի 400 միլիոն եվրո: «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է:

Դեմբելեն օգոստոսի 28-ին բուժզննում կանցնի կատալոնական ակումբում եւ կստորագրի պայմանագիրը: Նա հանդես կգա 11 համարի մարզաշապիկով՝ ՊՍԺ տեղափոխված Նեյմարի համարով:

Դեմբելեն անցած ամռանն էր տեղափոխվել «Բորուսիա» 15 միլիոն եվրոյով: 50 խաղում խփել է 10 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։