19:22 25 օգոստոսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկ տարվա պայմանագիր կնքած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի աշխատավարձը նախորդ մրցաշրջանի համեմատ կրճատվել է գրեթե 65 տոկոսով: Անցած ամռանը կնքած պայմանագրով նա ստանում էր շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ: Այս մրցաշրջանում նա ստիպված կլինի բավարարվել շաբաթական 125 հազար ֆունտ ստերլինգով:
Առայժմ հայտնի չէ, թե ծնկահոդի վնասվածքից եւ վիրահատությունից հետո 35-ամյա ֆուտբոլիստը երբ լիարժեք պատրաստ կլինի օգնել անգլիական թիմին: «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Իբրահիմովիչը կարեւոր դեր կունան մրցաշրջանի երկրորդ հատվածում:
Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը 46 խաղում խփել էր 28 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.