«Վարդարը» Բարսեղյանի եւ Համբարձումյանի հետ դուրս թողեց «Ֆեներբահչեին»

23:22   24 օգոստոսի, 2017

Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարը» նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր՝ որակավորման վերջին փուլում պայքարից դուրս թողնելով թուրքական «Ֆեներբահչեին»: Ստամբուլում տեղի ունեցած պատասխան հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1:

41-րդ րոպեին «Վարդարի» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո «Ֆեներբահչեին» գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը:

61-րդ րոպեին դաշտի տերերը Ռուսաստանի հավաքականի պաշտպան Ռոման Նոյշտեդտերի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը:

Սակայն «Վարդարի» վրացի կիսապաշտպան Ջամբուլ Ջիգաուրիի գոլը 68-րդ րոպեին ամրապնդեց հյուրերի առավելությունը երկու հանդիպումների արդյունքում: Իսկ ավելացված առաջին րոպեին Տիգրան Բարսեղյանի արդյունավետ փոխանցումից հետո թուրքական թիմի դարպասը գրավեց մակեդոնացի կիսապաշտպան Նիկոլա Գլիգորովը: 

Մակեդոնիայում տեղի ունեցած առաջին խաղում «Վարդարը» հաղթել էր 2:0 հաշվով, գոլերից մեկը խփել էր Տիգրան Բարսեղյանը:

Պատասխան խաղին առանց փոխարինման մասնակցեց նաեւ «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, պատասխան հանդիպում

«Ֆեներբահչե» - «Վարդար»՝ 1:2 (առաջին խաղ՝ 0:2)

Ռոման Նոյշտեդտեր, 61 - Ջամբուլ Ջիգաուրի, 68, Նիկոլա Գլիգորով, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։