Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը

09:02   24 օգոստոսի, 2017

Մադրիդում տեղի է ունեցել Սանտյագո Բերնաբեուի Գավաթի հանդիպումը, որն ամեն տարի անցկացվում է 1979 թվականից: Այս անգամ Արքայական թիմը մրցել է իտալական «Ֆիորենտինայի» հետ, եւ խաղը նվիրված էր 1957թ. եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչի 60-ամյակին: Այն ժամանակ էլ մրցել են «Ռեալն» ու «Ֆիորենտինան»:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կամային հաղթանակ է տարել 2:1 հաշվով: Արդեն չորրորդ րոպեին հաշիվը բացել են հյուրերը, սակայն երեք րոպե անց Բորխա Մայորալը վերականգնել է հավասարությունը, իսկ 33-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ռեալ» - «Ֆիորենտինա»՝ 2:1

Մայորալ, 7, Ռոնալդու, 33 - Վերետու, 4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։