«Չելսին» փոխարինող է փնտրում Անտոնիո Կոնտեին

23:54   23 օգոստոսի, 2017

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը սկսել է փնտրել նոր գլխավոր մարզիչի, որը կկարողանար զբաղեցնել իտալացի Անտոնիո Կոնտեի տեղը: «Չելսիում» դժգոհ են մարզիչի եւ հարձակվող Դիեգո Կոստայի լարված հարաբերությունների պատճառով ստեղծված սկանդալային իրավիճակից՝ 42 խաղում 22 գոլ խփած ռմբարկուն դուրս է մնացել կազմից Կոնտեի քմահաճության հետեւանքով:

Առանց ակումբի մնացած մարզիչներից «Չելսիի» մակարդակին կարող են համապատասխանել «Բարսելոնայից» հեռացած Լուիս Էնրիկեն եւ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, հաղորդում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Կոնտեն «Չելսիում» առաջին մրցաշրջանն ավարտել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։