Վարազդատ Հարոյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

23:20   22 օգոստոսի, 2017

Rusfootball.info-ն ներկայացրել է Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խորհդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաեւ Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

«Բանակայինների հետ դիմակայությունում «Ուրալի» պաշտպանները մեծ աշխատանք կատարեցին: Թեեւ ԲԿՄԱ-ն հարձակվողի խնդիր ունի, բայց դաշտի տերերը ստիպված էին տանջվել: Առանձնահատուկ հուսալիություն դրսեւորեց հայ պաշտպան Վարազդատ Հարոյանը»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ուրալը» տանը 0:0 հաշվով է խաղացել ԲԿՄԱ-ի հետ, իսկ Վարազդատ Հարոյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։