ԱԱ. Մաքսիմ Մանուկյանի գեղեցիկ հաղթանակները տեսանյութերով

19:01   22 օգոստոսի, 2017

Փարիզում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը տպավորիչ գոտեմարտերով փայլում է 80 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, որը դուրս է եկել եզրափակիչ եւ գոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ռուդիկ Կուլիեւի հետ:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ալիքը ներկայացրել է Մաքսիմ Մանուկյանի կիսաեզրափակիչի եւ նախնական գոտեմարտերից մեկի տեսագրությունը:

Կիսաեզրափակիչում Մանուկյանը Եվրոպայի չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին հաղթեց 1 րոպե 55 վայրկյանում՝ 7:0 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը 3։0 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Պասկան Այզելեին։ 1/8 եզարփակիչում Մանուկյանը 8:4 հաշվով պարտության էր մատնել շվեդ Ալեքս Կեսիդիսին:

Որակավորման փուլում մրցագորգ էր դուրս եկել իրանցի Յուսեֆ Ահմադ Ղադերիանի դեմ եւ հաղթել 10:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։