ԱԱ. Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտի տեսագրությունը

23:45   21 օգոստոսի, 2017

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ալիքը ներկայացրել է Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտի տեսագրությունը:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճել է Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը 3:1 հաշվով հաղթեց աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Մուսա Եվլոեւին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։