ԱԱ. Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտը՝ ուղիղ հեռարձակմամբ

21:01   21 օգոստոսի, 2017

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են առաջին օրվա եզրափակիչները եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտերը։ 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալը կվիճարկեն Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 58 վայրկյանում 8։0 հաշվով տապալեց Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին։ Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնը 6։2 հաշվով հաղթել էր վրացի Ռեւազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակիչում 10։1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել ԱՄՆ ներկայացնող Թրեյսի Հենքոկի նկատմամբ, իսկ 1/16 եզրափակիչում 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Սալեհիզադեին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։