ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարում

19:09   21 օգոստոսի, 2017

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը չկարողացավ նվաճեց բրոնզե մեդալի համար գոտեմարտին մասնակցելու իրավունք։ Սփոփիչ գոտեմարտում 75 կգ քաշային ըմբիշը 0։3 հաշվով պարտվեց իրանցի Սայեդ Մորադ Աբդվալիին։

Կարապետ Չալյանը քառորդ եզրափակիչում պարտվել էր սերբ Վիկտորին Նեմեսին, որը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը ստացել էր երրորդ տեղի համար պայքարը շարունակելու հնարավորություն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։