ԱԱ. Արթուր Ալեքսանյանի երկրորդ հաղթանակը՝ 10։1

15:51   21 օգոստոսի, 2017

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունունում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը։ 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 10։1 հաշվով ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի Թրեյսի Հենքոկին։

Գոտեմարտի ընթացքում Հենքոկը պարբերաբար հարվածում էր Արթուր Ալեքսանյանի գլխին, փորձելով շեղել օլիմպիական չեմպիոնի ուշադրությունը եւ հնարք կատարել, սակայն ապարդյուն։

Աշխարհի կրկնակի չեմպիոնը գոտեմարտը 3։1 հաշվով առջեում էր, երբ 4 միավորանոց հնարքով ամերիկացուն դուրս հանեց գորգից։ Գորգի մրցավարի տված միավորների հետ ամերիացի ըմբիշի մարտավկաները համաձայն չէին եւ բողոքարկեցին, սակայն բողոքարկումը չանցավ։ Արթուր Ալեքսանյանին հաջողվեց եւս 3 միավորով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։

Արթուր Ալեքսանյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Վրաստանը ներկայացնող Ռեվազի Նադարեիշվիլին։

1/16 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Սալեհիզադենին։ 

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը։ Նա վստահ հաղթանակ է տարել գերմանացի Ֆլորիան Մայերի նկատմամբ՝ 3։1։

1/16 եզրափակիչում Կարապետ Չալյանը 9։0 հաշվով հաղթել էր կուբացի Էրնանդես Ռիոսին։

Չալյանի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Վիկտոր Նեմեսը։

85 կգ քաշային Արթուր Շահինյանն ու 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը պարտվել են 1/16 եզրափակիչում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։