ԱԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով

14:20   21 օգոստոսի, 2017

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունունում՝ 3։1 հաշվով հաղթելով իրանցի Սալեհիզադենին։ Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց  98 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում։ Իրանցի ըմբիշը գոտեմարտի հենց մեկնարկում դեմքի վնասվածք ստացավ, ինչը զայրացեց Սալեհիզադենին, որը շարունակեց կոպիտ գոտեմարտ անցկացնել։ Իրանցի ըմբիշի գոտեմարտելու ոճը դուր չեկավ Արթուր Ալեքսանյանին եւ օլիմպիական չեմպիոնը գորգի վրա նկատողություն արեց մրցակցին եւ թույլ չտվեց որեւէ հնարք իրականացնել՝ վստահ հաղթանակ տանելով։

Հիշեցնենք, որ գեղեցիկ հաղթանակով էր մեկնարկել 75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը։ 1/16 եզրափակչում նրա մրցակիցը կուբացի Էրնանդես Ռիոսն էր։ Կարապետ Չալյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Արթուր Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը 1/8 եզրափակիչում ամերիկացի Թրեյսի Հենքոկն է, որը 1/16 եզրափակչում հաղթել է թուրք Ֆատիհ Բասկոյին։

Կարապետ Չալյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ֆլորիան Նոյմայերը։

Արթուր Շահինյանը 85 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում գոտեմարտեց բուլղարացի Նիկոլայ Բայրյակովի հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Արթուր Շահինյանը որակավորման փուլում 8։0 հաշվով հաղթել էր հարավկորեացի Յու Պարկին։

1/16 եզրափակիչում պարտություն էր կրել նաեւ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը՝ 2։3 հաշվով Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Համեդ Հասան Ղանեմի հետ գոտեմարտում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։