ԱԱ. Կարապետ Չալյանի տպավորիչը մեկնարկը՝ 9։0

14:15   21 օգոստոսի, 2017

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակով մեկնարկեց 75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը։

1/16 եզրափակչում նրա մրցակիցը կուբացի Էրնանդես Ռիոսն էր։ Կարապետ Չալյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Հիշեցնենք, որ Արթուր Շահինյանը 85 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում գոտեմարտեց բուլղարացի Նիկոլայ Բայրյակովի հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Արթուր Շահինյանը որակավորման փուլում 8։0 հաշվով հաղթել էր հարավկորեացի Յու Պարկին։

1/16 եզրափակիչում պարտություն էր կրել նաեւ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը՝ 2։3 հաշվով Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Համեդ Հասան Ղանեմի հետ գոտեմարտում։

Օգոստոսի 21-ին հանդես կգան նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ 98 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը իրանցի Սալեհիզադեն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։