«Մոնակոն» պատժել է Կիլիան Մբապեին

11:40   21 օգոստոսի, 2017

Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոն» թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին հեռացրել է մարզումներից՝ պատժելով թիմակից Անդրեա Ռաջիի հետ մարզման վիճելու եւ հրելու համար, հաղորդում է L'Equipe-ը:

Մբապեն հայտավորված չէր նաեւ «Մեցի» դեմ Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը, որն ավարտվել է «Մոնակոյի» հաղթանակով՝ 1:0:

Ոչ պաշտոնական տվյալներով, 18-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ, որը պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 155 միլիոն եվրո: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։