«Չելսին» ուժեղ էր «Տոտենհեմից». Ալոնսոյի դուբլը

20:52   20 օգոստոսի, 2017

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում տեղի ունեցած լոնդոնյան դերբիում «Չելսին» 2:1 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի դուբլի շնորհիվ:

24-րդ րոպեին Ալոնսոն գերազանց իրացրեց տուգանային հարվածը՝ շանս չտալով «Տոտենհեմի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսին:

82-րդ րոպեին «Չելսիի» բելգիացի հարձակվող Միշի Բատշուային դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի իրացրած տուգանային հարվածի դրվագում գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Բատշուային դրանից  3 րոպե առաջ էր փոխարինել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային:

88-րդ րոպեին Ալոնսոն մենակ դուրս եկավ Ուգո Լյորիսի դեմ եւ գրավեց դարպասը: Ֆրանսիացին չափազանց անհաջող խաղաց այդ դրվագում:

«Տոտենհեմն» ու «Չելսին» ունեն 3-ական միավոր:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:2

Միշի Բատշուայի, 82, ինքնագոլ - Մարկոս Ալոնսո, 24, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։