23:37 19 օգոստոսի, 2017Այսօր մենք բոլորս տխուր ենք, քանի որ չկարողացանք վերջին քայլը հաղթահարել դեպի աշխարհի առաջնության ընտրական փուլ: Բայց իմ հավաքականը զարկ տվեց հայկական բասկետբոլին եւ ապացուցեց, որ սա հայկական բասկետոլի ապագան է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը՝ մեկնաբանելով 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում Բոսնիա-Հերցեգովինայի թիմից կրած պարտությունը:
Հիեցնենք, որ Հայաստանի հավաքկանը պարտվեց 66:83 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայնտել երկրպագուներին հիասքանչ մթնոլորտի ու աջակցության համար: Շատ հաճելի էր խաղալ այսպիսի մթնոլորտում: Իմ տղաները պատրաստ չէին որսալ այս հաճույքը:
Առաջին քառորդի ավարտին մենք ունեինք շատ լավ արդյունք, ակտիվ էինք, բայց հաջորդ քառորդների ընթացքում թույլ տվեցինք բազմաթիվ սխալներ, բաց թողեցինք շատ հնարավորություններ: Մենք կարող ենք միայն շնորհավորել Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին այս խաղի, հաղթանակի համար:
Թիմի տղաները հրաշալի փորձ ունեցան նախընտրական փուլում, մեծ փորձ ձեռք բերեցին, հրաշալի խաղեր ունեցան: Աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր հանդիպումները ազգային հավաքականի անդամների կյանքի ամենամեծ խաղերն էին:
Այսօր բոլորը շատ լավ խաղ ցույց տվեցին, Ռայան Բոթրայթը եւ թիմի մյուս անդամներն արեցին ամեն հնարավորը: Պարտության պատճառներից մեկը նաեւ մեր թիմի տղաների ֆիզիկական վիճակն էր: Ի տարբերություն Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի, մեր տղաներն ունեին որոշակի խնդիրներ վնասվածքների հետ կապված:Բայց պետք չէ պարտության պատճառներ փնտրել: Մենք պարտվեցինք, որովհետեւ բաց թողեցինք բազմաթիվ հնարավորություններ»,- ասաց Նիկշա Բավցեւիչը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի 6 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ, Սարաեւոյում պարտվել է Բոսնիա-Հերցեգովինային (85:98), Բրատիսլավայում հաղթել է Սլովակիային (92:78), Ուպսալայում 70:93 հաշվով պարտվել է շվեդներին եւ վերջին տուրում տանը 66:83 հաշվով պարտվել է բոսնիացիներին:
Հայաստանի հավաքականը կազմավորվել է այս տարի եւ առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.