«Սթոք Սիթին» նորեկ Խեսեի գոլի շնորհիվ հաղթեց «Արսենալին»

22:23   19 օգոստոսի, 2017

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Սթոք Սիթին» հյուրընկալեց Լոնդոնի «Արսենալին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

«Սթոք Սիթիին» հաղթանակ բերեց թիմի նորեկ, ՊՍԺ-ից տեղափոխված «Ռեալի» նախկին խաղացող Խեսեն: Իսպանացի հարձակվողն աչքի ընկավ 47-րդ րոպեին՝ նշելով նորամուտը Պրեմյեր լիգայում:

«Արսենալը» 3 միավորով 11-րդ տեղում է, «Սթոք Սիթին» եւս ունի 3 միավոր եւ 13-րդն է:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Սթոք Սիթի» - «Արսենալ»՝ 1:0

Խեսե, 47



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։