Պրեմյեր լիգա. «Լիվերպուլի» եւ «Լեսթերի» հաղթանակները, մյուս արդյունքերը

19:53   19 օգոստոսի, 2017

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով 73-րդ րոպեին Սադիո Մանեի խփած գոլի շնորհիվ: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավոր թիմն ունի 4 միավոր:

Երկու հաղթանակ տարած առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» միացավ նաեւ «Վեստ Բրոմվիչը», որը եւս երկու հաղթանակ ունի: Երկրորդ տուրում «Վեստ Բրոմվիչը» 1:0 հաշվով հաղթեց «Բարնլիին»: 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հալ Ռոբսոն-Կանուն, որը 83-րդ րոպեին հեռացվեց:

«Լեսթեր Սիթին» 2:0 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին» եւ ունի 3 միավոր:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Բարնլի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1

Հալ Ռոբսոն-Կանու, 71

Հեռացում՝ Հալ Ռոբսոն-Կանու, 83

«Լեսթեր» - «Բրայթոն»՝ 2:0

Սինձի Օկաձակի, 1, Հարի Մագիր, 54

«Լիվերպուլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0

Սադիո Մանե, 73

«Սաութհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 3:2

Մանոլո Գաբյադինի, 11, Դուշան Տադիչ, 38, 11մ, Չարլզ Օսթին, 90+3, 11մ - Խավյեր Էրնանդես, 45, 74

Հեռացում՝ Մարկո Արնաուտովիչ («Վեստ Հեմ»), 33

«Բորնմութ» - «Ուոթֆորդ»՝ 0:2

 Ռիշարլիսոն, 73, Էթյեն Կապու, 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։