Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը նվաճեց հաղթողի տիտղոսը

01:39   19 օգոստոսի, 2017

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Սենթ Լուիսում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Ավարտից երկու տուր առաջ արդեն Արոնյանը, վաստակելով 22.5 միավոր, անհասանելի էր դարձել հետապնդողների համար: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեին 20-ական միավոր:

Կայծակնային խաղի մրցաշարի երկրորդ շրջանում Արոնյանի մրցախաղը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ ավարտվեց ոչ ոքի, առաջին շրջանում հայ գրոսմայստերը սեւերով հաղթել էր Կասպարովին:

Երկրորդ շրջանում Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, կուբացի Լենիեր Դոմինգեսին պարտվեց չեխ Դավիդ Նավարային, մյուս պարտիաները ավարտեց ոչ ոքի: Արոնյանի վերջնական արդյունքն է 24.5 միավոր: Սերգեյ Կարյակինն ու Հիկարու Նակամուրան վաստակեցին 21.5-ական միավոր (լրացված է 02:25-ին):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.