«Բավարիան» հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը

00:40   19 օգոստոսի, 2017

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունը մեկնարկեց չեմպիոնի հաղթանակով: Մյունխենի «Բավարիան» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկան թիմի նորեկներ, գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեն եւ ֆրանսիացի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում հանդիպումը մի քանի րոպե ընդհատվեց հորդառատ անձրեւի պատճառով: Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում առաջին անգամ կիրառվեց կրկնապատկերի մրցավարական համակարգը: Դրա արդյունքում 11 մետրանոց նշանակվեց «Բայերի» դարպասին: Այն դիպուկ իրացրեց Ռոբերտ Լեւանդովսկին: Հյուրերի հեղինակության գոլը 65-րդ րոպեին խփեց շվեյցարացի հարձակվող Ադմիր Մեհմեդին:

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բավարիա» - «Բայեր»՝ 3:1

Նիկլաս Զյուլե, 9, Կորենտին Տոլիսո, 18, Ռոբերտ Լեւանդովսկի, 52, 11մ – Ադմիր Մեհմեդի, 65

Օգոստոսի 19

«Մայնց» - «Հանովեր»՝ 17:30 (Երեւանի ժամանակով)

«Համբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 17:30

«Հերտա» - «Շտուտգարտ»՝ 17:30

«Հոֆենհայմ» - «Վերդեր»՝ 17:30

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 17:30

«Շալկե» - «ՌԲ Լայպցիգ»՝ 20:30

Օգոտոսի 20

«Ֆրայբուրգ» - «Այնտրախտ Ֆ.»՝ 17:30

«Բորուսիա Մ.» - «Քյոլն»՝ 20:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։