19:13 24 հուլիսի, 2012Ֆրանսիական ՊՍԺ-ի քաթարցի տերերի հավակնությունները կստիպեն երիտասարդ տաղանդներին լքել ակումբը։ Այդ մասին գրում է ֆրանսիական Le Parisien-ը։
Դրա վկայությունն է 16-ամյա հարձակվող Մուսա Դեմբելեի եւ 19-ամյա կիսապաշտպան Իլան Բոկարայի հեռանալը։
Դեմբելեն Ֆրանսիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել է չորս գոլ։ Բայց նա նախընտրեց հեռանալ մայրաքաղաքային ակումբից, որտեղ մանկությունից ֆուտբոլ էր խաղում։ Այժմ Դեմբելեն տեղափոխվել է անգլիական «Ֆուլհեմ»։
Հոլանդիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում հանդես եկող Բոկարան նախընտրեց տեղափոխվել Ամստերդամի «Այաքս» Երկու երիտասարդները լքեցին թիմը, քանի որ գիտակցում են, որ մրցակցել Լավեսիի եւ Իբրահիմովիչի հետ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար քիչ հավանական է։
ՊՍԺ-ի քաթարցի տերերը հսկայական գումարներ են ներդնում կարճ ժամանակում տիտղոսներ նվաճելու ակնկալիքով։ Արագ արդյունք հնարավոր է միայն բարձրակարգ ֆուտբոլիստների գնելու դեպքում։ Ներքին ռեսուրսներով դա անել գրեթե հնարավոր չէ։ Միայն ափսոսալ կարելի է, որ ՊՍԺ-ն դարձել է արհեստական ակումբ, որն աստիճանաբար կորցնում է տաղանդավոր երիտասարդներին, գրում է ֆրանսիական պարբերականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.