Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

02:25   18 օգոստոսի, 2017

Սենթ Լուիսում մեկնարկած կայծակնային խաղի մրցաշարի 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 18.5 միավորով (արագ շախմատի մրցաշարի արդյունքին գումարած) միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

Լեւոն Արոնյանն առաջին օրը տարավ հինգ հաղթանակ՝ վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, կուբացի Լենիեր Դոմինգեսի, աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ: Հայ գրոսմայստերը կրեց մեկ պարտություն՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիայում, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, չեխ Դավիդ Նավարայի եւ Հիկարու Նակամուրայի հետ խաղաց ոչ ոքի:

Մրցաշարի վերջին 9 տուրերը կանցկացվեն օգոստոսի 18-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.